Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Ասում են՝ ժամանակները խառն են, ռեսուրս էլ չունենք

Ասում են՝ ժամանակները խառն են, ռեսուրս էլ չունենք
29.04.2025 | 12:47

93-ին Մարտունու պաշտպանական շրջանի 46 տանկերից 33-ը թշնամուց էինք առգրավել։ Երբ տանկը գալիս է վրադ, մեկի համար դա սպառնալիք է, իսկ մյուսի համար՝ հնարավորություն։ Զուտ ընկալման հարց է։

Նույնը հիմա է, միջակության համար «խառը ժամանակները» սպառնալիք են, իսկ Ավոյի նման մտածող տեսակի համար՝ հնարավորություն։

Նույնը բիզնեսում է։ Գիտե՞ք՝ որքան խառը վիճակում ենք, հատկապես՝ ՏՏ-ում։ Ամեն օր մեզ վրա մի նոր տեսակի «տանկ» է գալիս։ Հաջողության գրավականը հենց նրանում է, որ այդ «տանկի» սպառնալիքը պլան մինիմումով դարձնես կառավարելի, իսկ հնարավորության դեպքում՝ պլան մաքսիմումով վերածես աճի ռեսուրսի։

Ֆրունզիկը ասում էր. «Տաղանդավոր մարդը չարիք է, որովհետև շրջապատում միջակություն է՝ քեզ չեն հավատում»։

Ֆրունզը մեր ժամանակները չի տեսել։ Միջակության տիրապետություն է՝ բոլոր ծակերից դրանց ոռնոցն է լսվում․ «Խառը ժամանակներ են, ռեսուրս էլ չունենք»։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5336

Մեկնաբանություններ